Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 16.11.2018

Նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,230,027 ԱՄՆ դոլար  486.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,896,183 ԱՄՆ դոլար 488,37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 488.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,295,046 եվրո 548,17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,934,148 եվրո 552.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ եորոյի առք և վաճառք 548,62 դրամ մեկ եորոի դիմաց միջին փոխարժեքով:

 RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,875,832,064 ՌԴ ռուբլի 7.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 714,902,565 ՌԴ ռուբլի 7.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 55.4 մլն ԱՄՆ դոլար: 

Share