Բաժին. Ֆինանսական

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները․ տեսանյութ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված տեսանյութը պատմում է երրորդ սերնդի թղթադրամները ներդրման մասին։

Հայկական դրամի 25 ամյակի առթիվ, նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները։ Նոր սերնդի թղթադրամները տպված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինը 3-4 անգամ ավելի երկար։

Նոր սերնդի թղթադրամներն իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներգիծ, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը։ Ինչպես նաև, լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

Մանրամասները կից տեսանյութում։

Share