Բաժին. Ֆինանսական

Ժամանակ. ՀՀ նոր ԱԺ-ն իր աշխատան­քը կարող է սկսել՝ արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով

«Հայաստանի նորընտիր խորհրդարանն իր աշխատան­քը կարող է սկսել՝ Հայաստանի արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով: Երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. են­թածրագիր 2» վարկային համա­ձայնագիրը:

Այս համաձայնագրով կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ է ներգրավում, իսկ սա էլ իր հերթին նշա­նակում է, որ չնայած ստվերի կրճատման մասին հայտարարություններին, Հայաստանի բյուջեն համալրվելու է վարկա­յին միջոցներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share