Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ․ շաբաթական ամփոփ տվյալներ – 30.11.2018

Նոյեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 109,347,150 ԱՄՆ դոլար 484.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112,595,848 ԱՄՆ դոլար 485.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,970,615 եվրո 548.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,432,319 եվրո 551.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,511,943,954 ՌԴ ռուբլի 7.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 761,439,034 ՌԴ ռուբլի 7.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 52.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.8 մլն ԱՄՆ դոլար:

Share