Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. Կտրուկ ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը. միայն հոկտեմբերին ՀՀ-ից դուրս է բերվել մոտ 121,5 մլն դոլար

«Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար:

Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանա­կահատվածում արձանագրված ցուցանիշից:

2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր: Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից՝ մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին՝ 92.3 մլն դոլար:

Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտա­հոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխան­ությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը՝ փորձելով ճողոպրել այստեղից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share