Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 11.01.2019

Հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  72,430,322 ԱՄՆ դոլար  483.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,701,881 ԱՄՆ դոլար 485,64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485,55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,287,097 եվրո 552,90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,593,663 եվրո 557.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,374,821,260 ՌԴ ռուբլի 7.12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 421,722,225 ՌԴ ռուբլի 7.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

2018 թ. դեկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 102.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 122.9 մլն ԱՄՆ դոլար: 

Share