Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 15/01/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.38%-ով և կազմել 51.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.04%-ով և կազմել 60.53 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.18%-ով և կազմել 1276.25 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.45%-ով և կազմել 15.58 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.50%-ով և կազմել 798.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 1814.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 5893.00 դոլար, կապարի գինն աճել է 0.10%-ով և կազմել 1976.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 11400.00 դոլար, անագի գինն աճել է 0.54%-ով և կազմել 20470.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 2464.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 2.50%-ով և կազմել 39000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 24065.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 2610.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.71%-ով և կազմել 7023.83 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 10891.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 4786.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 6895.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 1148.03 կետ:

Share