Ֆինանսական | 15:04 17/01/19

Ռուբեն Վարդանյան. կրթությունը դարձել է տնտեսական զարգացման առանցքային բաղադրիչ

Հայազգի հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը 10-րդ Գայդարյան ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ կրթությունը դարձել է տնտեսական զարգացման առանցքային բաղադրիչ։

«Վերջին 15 տարում ես այն կարծիքին եմ, որ կրթությունը մարդկության ապագայի կերտման առանցքային ուղղությունն է։ Մենք սերում ենք արդյունաբերական հասարակությունից, որը պետք է լուծեր հասարակության անգրագիտության սոցիալական խնդիրը։ Այս խնդիրը լուծվում էր վերջին 100 տարվա ընթացում՝ ապահովելով բոլորին գիտելիքների մատչելիությամբ։ Այժմ մենք կանգնած ենք հետաքրքիր մատրահրավերի առջև։ Կրթությունը դարձել է ոչ միայն անհրաժեշտ սոցիալական բաղադրիչ՝ այլ նաև մրցունակության առանցքային էլեմենտ, որը առավելություն է տալիս այս կամ այն տարածաշրջանին կամ երկրին։ Կրթությունը դարձել է տնտեսական զարգացման առանցքային բաղադրիչ», - ասել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև այն փաստին, որ անհրաժեշտ է վերադարձնել հարգանքը ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Որպես օրինակ նա մատնացույց է արել Ֆինլանդիան, որտեղ լավագույն ուսանողներից շատերը ցանկանում են ուսուցիչ դառնալ։