Բաժին. Ֆինանսական

Ռուբեն Վարդանյանը՝ ռուսական АКРА վարկանիշային գործակալության տնօրենների խորհրդում

Ռուբեն Վարդանյանը ներկայացված կլինի ռուսական АКРА վարկանիշային գործակալության տնօրենների խորհրդում, այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքից։

Հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը, իսկ որոշումը վերջնականապես կհաստատվի ընկերության բաժնետերերի կողմից։

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ նոր պաշտոնում հույս ունի ֆինանսական ոլորտում ունեցած իր բազմամյա փորձը ներդնել վարկանիշավորման ոլորտում։

«Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի նման հեղինակավոր և փորձառու գործիչը համաձայնել է ներկայացված լինել գործակալության տնօրենների խորհրդում», – հայտնել է АКРА տնօրենների խորհրդի նախագահ Կարլա Յոհանսոնը։

АКРА վարկանիշային գործակալությունը հիմնադրվել է 2015թ.-ին, երբ ՌԴ օրենսդրությամբ արտասահմանյան գործակալություններին արգելվեց ազգային սանդղակով վարկանիշներ տրամադրել ռուսական ընկերություններին։ Վարկանիշներ շնորհելու իրավունքն այժմ տրված է երկու գործակալության՝ АКРА և Эксперт РА։

Share