Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Համաշխարհային տնտեսության աճը 2019 եւ 2020 թվականներին կկազմի համապատասխանաբար 3,5 տոկոս եւ 3,6 տոկոս, ինչը ցածր Է կանխատեսվող ցուցանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում, որը հրապարակվել Է հունվարի 21-ին:

«Համաշխարհային տնտեսության աճը, ըստ կանխատեսումների, 2019 թվականին կկազմի 3,5 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 3,6 տոկոս, դա 0,2 եւ 0,1 տոկոսային կետով ցածր Է անցյալ տարվա հոկտեմբերին արված կանխատեսումից»,-նշվում Է զեկույցում:

Փաստաթղթում ասված Է, որ 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել Է 3,7 տոկոս, ինչպես եւ կանխատեսվում Էր նախորդ զեկույցում, չնայած տարվա երկրորդ կեսին դրա տեմպերի դանդաղմանը: Ինչպես նշում են ԱՄՀ-ում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազումը բացատրվում Է զարգացած երկրների տնտեսությունների աճի շարունակական դանդաղմամբ, ինչպես նաեւ զարգացող շուկաներում, ներառյալ Արգենտինան եւ Թուրքիան, աճի ժամանակավոր դանդաղմամբ: Չինաստանի տնտեսության աճը նույնպես կդանդաղի ֆինանսական կարգավորման խստացման եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական վեճերի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share