Բաժին. Ֆինանսական

IDBank. 6-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

IDbank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և հունվարի 24-ից ընդգրկվելու են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն  AMANLBB26ER3  ծածկագրով: Ս/թ հունվարի 25-ից երկկողմանի գնանշումից հետո ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։

Պարտատոմսերը թողարկվել են 2018թ․-ի հոկտեմբերի 22-ին՝  $100 անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։

Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է։

IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը․ Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ 1-ին թողարկման պարտատոմսերը IDBank-ը մարել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին։»

Այս պահին ֆոնդային բորսայում ցուցակված է պարտատոմսերի 20մլն ԱՄՆ դոլարի թվով 4 և 1 մլրդ ՀՀ դրամի թվով 1 տրանշ։

Share