Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 07/02/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.26%-ով և կազմել 52.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.22%-ով և կազմել 61.16 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.39%-ով և կազմել 1309.03 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.13%-ով և կազմել 15.68 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.12%-ով և կազմել 795.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 1912.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.64%-ով և կազմել 6230.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 2097.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.58%-ով և կազմել 13025.00 դոլար, անագի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 20825.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 2719.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 25169.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 2706.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 7288.35 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.67%-ով և կազմել 11022.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.84%-ով և կազմել 4985.56 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 7093.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 1200.14 կետ:

Share