Ֆինանսական | 14:17 16/02/19

2018թ. դեկտեմբերին ՀՀ պետական պարտքն աճել է 157.39 մլն դոլարով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6.923 մլրդ դոլար։ 2018թ.-ի դեկտեմբեր ամսին ՀՀ պետական պարտքն աճել է 2.32%-ով կամ 157.39 մլն դոլարով. Իսկ 2018թ. ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 2.19%-ով կամ 148.29 մլն դոլարով։

Մասնավորապես, ՀՀ արտաքին պարտքը 2018թ.-ի ընթացքում աճել է 0.69%-ով կամ 37.98 մլն դոլարով և կազմել 5.533 մլրդ դոլար։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքն աճել է 1.83%-ով կամ 89.47 մլն դոլարով և կազմել 4.983 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 8.56%-ով կամ 51.49 մլն դոլարով և կազմել 550 մլն դոլար։

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա 2018թ.-ի ընթացքում այն ա-ել է 8.62%-ով կամ 110.31 մլն դոլարով կամ 1.39 մլրդ դոլար։