Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/02/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 55.76 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 66.14 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.22%-ով և կազմել 1327.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.06%-ով և կազմել 15.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 811.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 1854.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.91%-ով և կազմել 6240.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 2043.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.76%-ով և կազմել 12415.00 դոլար, անագի գինն աճել է 0.74%-ով և կազմել 21175.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2629.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել

ԱՄՆ ֆոնդային բորսաները փետրվարի 18-ին չեն գործել։

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 11299.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 5168.54 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 7219.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 1177.04 կետ:

Share