Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» համաժողովին

Կոնվերս Բանկը մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» համաժողովին և էքսպո ցուցահանդեսին և այցելուներին է ներկայացել «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:

«Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը սկսած 10, իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 և 5 տոկոսից:

Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:

«Ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ոչ միայն սեփական ռեսուրսներով, այլև պետության կողմից սուբսիդավորմամբ 5 վարկային ծրագրերի շրջանակներում՝ հաճախորդներին հնարավորություն տալով հինական և շրջանառու միջոցների համալրման նպատակով ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով դրամային վարկեր՝ սկսած 2 տոկոս տարեկան դրույքաչափով», – ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է, որ այդ գումարները կարող են ուղղվել ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմանը , համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացմանը, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալությանը և գյուղատնտեսական հումքի մթերումներին (գնումների):

Share