Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. Հատուկ առաջարկ՝ կանանց միամսյակի կապակցությամբ

Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ: 

Հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար.

– «Վեգա» խանութ-սրահների ցանց

– «Զիգզագ» խանութների ցանց

– «Վեստա» խանութների ցանց

– «ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» խանութների ցանց

– «Վենուս էլեկտրոնիկ» խանութ սրահ

– Իդեալ համակարգի խանութ-սրահներ

– «Դոմուս» հիպերմարկետ 

– «Նոր Տուն» խանութների ցանց

– «Էլդորադո» հիպերմարկետ

– «Բեկո» խանութների ցանց

– «Ֆորտունա Թրեյդ» ՍՊԸ

Նշենք, որ Ամերիաբանկն ապառիկի գծով համագործակցում է ավելի քան 100 ընկերության հետ: Համագործակցող ընկերությունների ցանկը ներկայացված է այս հղումով: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Share