Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 12/03/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.09%-ով և կազմել 57.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը չի փոխվել և կրկին կազմել է 66.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 1304.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.32%-ով և կազմել 15.46 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.38%-ով և կազմել 836.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.08%-ով և կազմել 1878.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.27%-ով և կազմել 6483.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 2091.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.26%-ով և կազմել 13240.00 դոլար, անագի գինն աճել է 0.45%-ով և կազմել 21170.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.91%-ով և կազմել 2800.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 25554.66 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 2791.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 7591.03 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 11524.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 5270.25 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 7151.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1176.71 կետ:

Share