Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 13/03/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.29%-ով և կազմել 58.41 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.50%-ով և կազմել 67.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 1304.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.45%-ով և կազմել 15.39 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.10%-ով և կազմել 835.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.01%-ով և կազմել 1897.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.05%-ով և կազմել 6486.00 դոլար, կապարի գինն աճել է 1.24%-ով և կազմել 2117.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 13045.00 դոլար, անագի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 21100.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2830.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 25702.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 2810.92 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 7643.41 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 11572.41 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 5306.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 7159.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 1189.14 կետ:

Share