Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկ. ուսանողների համար ներդրվել է «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտը

Կոնվերս բանկը երիտասարդ հաճախորդներին առաջարկում է իր հետ ձևավորել բանկային վարկային պատմությունը

Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև Բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:

Կոնվերս Բանկը հատուկ երիտասարդ հաճախորդների համար նախագծված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասին հայտատարեց շուրջ երկու տարի առաջ՝ Տերյան 105/1 հասցեում «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության մեկնարկով: Մասնաճյուղը համապարփակ բանկային ծառայություններ է առաջարկում հարակից ԲՈՒՀ-երի ուսանողներին:

«Այսօր, «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի ներդրմամբ, մենք կատարում ենք ուսանողներին մատուցող բանկային ծառայությունների հասանելիության մեծացման ուղղությամբ հերթական քայլը», – ասել են Կոնվերս Բանկում:

Մասնավորապես, «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի շրջանակներում Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդներին է առաջարկում նվազող կամ վերականգնվող սահմանաչափով վարկավորման հնարավորություն: Վարկավորումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մրցունակ պայմաններով: Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 300,000 դրամ է, իսկ կրթաթոշակ ստացող ուսանողների համար՝ 600,000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 15 տոկոս :

Զուգահեռաբար, պրոդուկտի շրջանակներում «Կերտիր քո վարկային պատմությունը» ուսանողական պլաստիկ քարտ ունեցող ուսանողների ընտանիքի անդամներին (ծնող, քույր, եղբայր, ամուսին) Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեքային և ավտոմեքենայի ձեռքբերման վարկեր՝ դիմելու պահին գործող ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/credithistory/ հղումով:

Share