Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 14/03/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.33%-ով և կազմել 58.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 67.25 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1297.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 15.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.72%-ով և կազմել 829.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.05%-ով և կազմել 1898.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 6390.50 դոլար, կապարի գինն աճել է 0.21%-ով և կազմել 2121.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 13005.00 դոլար, անագի գինն աճել է 0.47%-ով և կազմել 21200.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 2829.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.03%-ով և կազմել 32000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 25709.94 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 2808.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7630.91 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 11587.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 5349.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7185.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 1181.96 կետ:

Share