Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի կողմից թողարկված MasterCard UEFA Champions League քարտի նոր և գործող քարտապանները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել մրցույթի ընթացքում սահմանվող առաջադրանքները: Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում` 2 քարտապան:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմը կնվաճի 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն կստանա մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին:

Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:

Ինչպես կուտակել միավորներ․

– մինչև ապրիլի 20-ը myuefacard.am հարթակի միջոցով հրավիրի՛ր գրանցվելու նոր քարտապանների: Արդյունքում, 20-ական միավոր կստանա ինչպես քո, այնպես էլ հրավիրված և գրանցված թիմը,

– ապրիլի 10-ից 20-ը ներառյալ յուրաքանչյուր օր կատարի՛ր 1000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) և ավելի վճարային գործարք ու ստացի՛ր 5 միավոր: Մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապան կարող է կուտակել առավելագույնը 5, իսկ թիմը` 10 միավոր,

– մրցույթի ընթացքում myuefacard.am հարթակի միջոցով կսահմանվեն լրացուցիչ առաջադրանքներ, որոնց կատարման դիմաց կկարողանաք կուտակել հավելյալ միավորներ:

Իմացի՛ր ավելին myuefacard.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին:

Share