Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/03/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 59.86 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.22%-ով և կազմել 67.75 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.76%-ով և կազմել 1308.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.64%-ով և կազմել 15.48 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.18%-ով և կազմել 859.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 1920.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.49%-ով և կազմել 6501.00 դոլար, կապարի գինն աճել է 0.93%-ով և կազմել 2055.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.15%-ով և կազմել 13275.00 դոլար, անագի գինն աճել է 0.47%-ով և կազմել 21400.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2869.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.23%-ով և կազմել 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 25962.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.09%-ով և կազմել 2854.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 7838.96 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 11549.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 5378.85 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 7355.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 1237.68 կետ:

Share