Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը թողարկելու է Կովկասյան ընձառյուծի պատկերով հուշադրամ

Կովկասյան ընձառյուծի տարվա միջոցառումների շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ թողարկելու է ընձառյուծի պատկերով հուշադրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը:

«Հուշադրամի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին: Արդեն մասնագետներն էսքիզների վրա աշխատում են»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին նախատեսվում է կիսավազքի մրցաշար, որի հաղթողներին կտրամադրվեն ընձառյուծի պատկերով մեդալներ:

Կառավարության որոշմամբ, 2019 թվականը Հայաստանում հռչակվել է Կովկասյան ընձառյուծի տարի:

Share