Բաժին. Ֆինանսական

Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիան կկորցնի 1.3 տրլն դոլար և 7,000 աշխատատեղ ֆինանսական ոլորտում

Լոնդոնյան բանկերը և մնացած ֆինանսական կազմակերպություններն ավելի ու ավելի շատ ակտիվներ և աշխատանքային ռեսուրսներ են հանում Միացյալ Թագավորությունից, քանի որ երկիրն անկայուն է Brexit-ի շեմին (Միացյալ Թագավորության հեռացումը Եվրամիությունից)։

Բրիտանիայում Ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հայտարարել են, որ պլանավորում են 1 տրիլիոն ֆունտ ստեռլինգ (1,3 տրիլիոն դոլար) տեղափոխել Եվրամիություն՝ հետևելով ԵՄ-ի խորհրդին։ Սա նախնական որոշված 800 մլրդ ֆունտ ստեռլինգից (1,1 տրլն դոլար) շատ ավելի է։

Շատ բանկեր նոր գրասենյակներ են հիմնել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և այլ ԵՄ երկրներում՝ «Բրեքսիտ»-ից հետո իրենց տարածաշրջանային բիզնեսը պահպանելու համար։ Սա նշանակում է, որ ԵՄ-ի վերահսկիչներին բավարարելու համար՝ նրանք պետք է տեղափոխեն նաև իրենց հիմնական նյութական ակտիվները։

Այլ ընկերություններ նույնպես տեղափոխում են իրենց ակտիվները, որպեսզի պաշտպանեն իրենց հաճախորդներին վայրի շուկայական տատանումներից և կանոնակարգում հնարավոր հանկարծակի փոփոխություններից, որը կարող է ուղեկցվել Բրիտանիայի և նրա ամենամեծ առևտրային գործընկերոջ միջև պայթյունով։

Ֆինանսական ծառայությունների ոլորտը կազմում է Միացյալ Թագավորության տնտեսության մոտ 12%-ը, իսկ այդ ոլորտում աշխատում են 2,2 միլիոն մարդ։

Ըստ Եվրամիության՝ Միացյալ Թագավորությունից դուրս տեղափոխվող աշխատատեղերի քանակը մոտ ապագայում կհասնի 7000-ի։ ԵՄ-ն Բրիտանիայի հարկային կորուստը գնահատում է նվազագույնը 600 մլն ֆունտ ստեռլինգ (794 մլն դոլար):

Եմ-ն հայտարարել է, թե Եվրոպա տեղափոխվող ակտիվների կանխատեսվող չափը «պահպանողական» էր: Սակայն այն մոտավոր հաշվարկներով համապատասխանում է Եվրոպական կենտրոնական բանկի ակնկալիքներին։

Անդրեա Էնրիան՝ ԵԿԲ-ում բանկային կարգավորման ղեկավարը, անցած շաբաթ Financial Times-ին ասել է, որ կենտրոական բանկն ակնկալում է մոտ 1,2 տրիլիոն եվրո (1,4 մլրդ դոլար) ակտիվներ, որոնք Բրիտանիայից պետք է տեղափոխվեն դեպի ԵՄ 19 երկրներ, որոնք օգտագործում են եվրոյի արժույթը:

«Քանի մոտենում է հանգուցալուծման օրը, մենք պետք է գիտակցենք, որ կան ռիսկեր, որոնք դուրս են ոլորտի վերահսկողությունից, – ասել է Օմար Ալին՝ ԵՄ-ում Միացյալ Թագավորության ֆինանսական ծառայությունների ղեկավարը։ – Ոչ մի ֆինանսական ծառայություն մատուցող բիզնես չի կարող հաստատ իմանալ, թե ինչպես կարող է չկարգավորված «Բրեքսիտ»-ը ազդել նրանց, նրանց հաճախորդների, աշխատակիցների, մատակարարման շղթաների կամ, ընդհանրապես, Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա»:

Share