Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/03/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.28%-ով և կազմել 59.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.19%-ով և կազմել 68.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1315.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.52%-ով և կազմել 15.45 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.94%-ով և կազմել 861.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1876.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.25%-ով և կազմել 6340.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2002.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.58%-ով և կազմել 12950.00 դոլար, անագի գինն աճել է 0.47%-ով և կազմել 21475.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.93%-ով և կազմել 2859.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 25657.73 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 2818.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 7691.52 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 11419.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 5307.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7196.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 1229.96 կետ:

Share