Բաժին. Ֆինանսական

2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում տրամադրված ՀԴՄ-ների թիվն աճել է 31.9%-ով

ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տրամադրվել է 85.66 մլն ՀԴՄ, ինչը 2018թ. 64.95 մլն ցուցանիշը գերազանցում է 20.71 մլն հատով կամ 31.9%-ով։

Միևնույն ժամանակ տրամադրված կտրոնների ընդհանուր գումարն աճել է 17.4%-ով կամ 55,108 մլն դրամով և կազմել 372,398 մլն դրամ։

Share