Բաժին. Ֆինանսական

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 296.5 մլրդ դրամ

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2019թ. առաջին եռաամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 296.5 մլրդ դրամ։ Սահմանված ծրագրային ցուցանիշի համեմատ եկամուտներն աճել են 11.4 մլրդ դրամով կամ 4%-ով, իսկ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.99%-ով կամ 57.4 մլրդ դրամով։։

Մասնավորապես, հարկային եկամուտներն աճել են 32.3%-ով և կամ 55.5 մլրդ դրամով և կազմել 226.2 մլրդ դրամ, մաքսային եկամուտներն աճել են 4.1%-ով կամ 2.8 մլրդ դրամով և կազմել 70.3 մլրդ դրամ։

Ինչ կայանում է վերադարձված գումարներին, ապա դրանց ծավալն աճել է 39%-ով կամ 7.4 մլրդ դրամով և կազմել 26.4 մլրդ դրամ։

Share