Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 11/04/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 63.80 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 71.02 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.17%-ով և կազմել 1295.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.71%-ով և կազմել 14.91 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.49%-ով և կազմել 897.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 1863.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 6443.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.05%-ով և կազմել 1958.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 13125.00 դոլար, անագի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 20735.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.82%-ով և կազմել 2894.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 26143.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2888.32 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 7947.36 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 11935.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 5485.72 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 7417.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.37%-ով և կազմել 1245.17 կետ:

Share