Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը կրկին հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան գործընկեր

Կոնվերս Բանկը «Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան գործընկեր:

«Կոնվերս Բանկը ակտիվորեն ներգրավված է հայ-արգենտինական միջմշակութային կապերի սերտացման , տնտեսական համագործակցության խորացման, ճանաչողական նախագծերում և այս առումով Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների ակտիվ աջակիցներից և մասնակիցներից է: Գործակցության շրջանակում՝ Արգենտինական գինու շաբաթի կապակցությամբ մենք հանդես ենք գալիս ամենամյա ավանդական ակցիայով: Դրա շրջանակում՝ ապրիլի 15- 21-ը, Բանկի գործընկերային ցանցում արգենտինական գինու ձեռքբերման և Բանկի ՊՕՍ տերմինալներով վճարման դեպքում քարտապանները կստանան գործարքի/ների գումարի 15 տոկոսի չափով հետվերադարձ», – ասել են Բանկում:

Բանկում նշել են նաև, որ նախորդ տարի Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործակցության շրջանակներում Կոնվերս Բանկը աջակցել է մի շարք նախաձեռնությունների, որոնցից կարևորվել են հատկապես Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացումը և « Արգենտինական տանգոյի շաբաթ» -ի անցկացումը:

Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/04/12/argentineweek/ հղումով:

 

Share