Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Ֆրանսիական համալսարանի ուսանողները կրկին հյուրընկալվել են բանկում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Մարքեթինգ» և «Իրավաբանական» ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողներին։

Այցը կայացել է համալսարանի կողմից իրականացվող «Անհատական և մասնագիտական նախագիծ» առարկայի շրջանակում, որի ընթացքում բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները տեսական և գործնական դասընթաց են անցկացրել:

Շարունակական ուսուցման, ինքնաուսուցման համակարգը բանկի մարդկային ռեսուրսների կառավարման հիմնաքարերից է: Սա առաջին անգամը չէ, որ բանկը հյուրընկալում է ուսանողների և նրանց փոխանցում թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ, իսկ ֆրանսիական համալսարանի ուսանողները Բանկի մշտական հյուրերն են:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար դասընթացների կազմակերպումը մեկնարկել է 2016թ.-ին: Համագործակցության շրջանակում ֆրանսիական համալսարանից ավելի քան 20 ուսանողական խումբ արդեն այցելել է Բանկ:

Share