Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 17/04/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 63.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 71.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.36%-ով և կազմել 1274.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.40%-ով և կազմել 14.91 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 887.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.11%-ով և կազմել 1858.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.69%-ով և կազմել 6533.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 1950.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 13050.00 դոլար, անագի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 20450.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 2828.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.16%-ով և կազմել 35500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 26449.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 2900.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 7996.08 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 12153.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 5563.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 7471.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 1265.51 կետ:

Share