Բաժին. Ֆինանսական

Էնկուենտրոս խմբի՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացած համերգները մեծ ջերմությամբ են ընդունվել

Ավարտվել են Էնկուենտրոս խմբի երևանյան ելույթները: Ապրիլի 12-ին և 18-ին կայացած համերգների շրջանակում արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի խումբը հայ  հանդիսատեսին է ներկայացրել 20 և 21-րդ դարերի հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի և Անիբալ Տրոյլոյի ստեղծագործություններ, երգեր և պարային կատարումներ:

«Մենք միշտ սիրով ենք այցելում Հայաստան և ամեն անգամ հանդիսատեսի առջև ներկայանում նոր, թարմ ծրագրով: Այս այցելությունը ևս բացառություն չէր. Թեև մենք որպես կանոն դասական երաժշտություն ենք կատարում, այս անգամ որոշեցինք հայ ունկնդրին ներկայանալ տանգոյի կատարումներով, ինչը մեծ ջերմությամբ ընդունվեց  հանդիսատեսի  կողմից»,- ասաց Ալիսիա Թերզյանը:

«Մենք ուրախ էինք համագործակցել Կոնվերս Բանկի հետ այս նախաձեռնությունում՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով ժամանակակից երաժշտություն միջազգային բեմերում հայտնի  երաժիշտների կատարմամբ: Հուսով ենք, համագործակցության շրջանակներում առաջիկայում հայ ունկնդրին կկարողանանք ներկայանալ այլ նախաձեռնություններով ևս»,- ասաց համերգի համակազմակերպիչ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

«Էնկուենտրոս խմբի համերգները հայ հանդիսատեսին ժամանանակից երաժշտությանը հաղորդակից դարձնելու ևս մեկ հնարավորություն էր: Տոն, որին այս տարի մենք կարողացանք հաղորդակից դարձնել նաև մարզերի բնակիչներին՝ աջակցելով Էնկուենտրոս խմբի ապրիլի 18-ի համերգին  մարզերի բնակիչների՝ այդ թվում Գյումրու և Վանաձորի Հայորդաց տների սաների ներկայությանը»,- ասել է Կոնվերս Բանկի գործառնական տնօրեն Գոհար Հարությունյանը՝ հավելելով, որ համերգների մուտք եղել է անվճար՝ հրավիրատոմսերով:

Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի և «Արմենիա միջազգային օդանավակայանների» կողմից:

Share