Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 23/04/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 481.56 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 542.00 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.56 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել 626.56 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 17.23 դրամով և կազմել 19751.04 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.20 դրամով և կազմել 231.54 դրամ: Պլատինի գինը նվազել է 21.46 դրամով և կազմել 13779.44 դրամ:

Share