Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 24/04/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 65.80 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.63%-ով և կազմել 74.59 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.53%-ով և կազմել 1278.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.88%-ով և կազմել 14.90 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.37%-ով և կազմել 888.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.05%-ով և կազմել 1872.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.04%-ով և կազմել 6442.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 1925.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 12450.00 դոլար, անագի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 19700.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 2756.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 2.11%-ով և կազմել 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 26597.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 2927.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 8102.01 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 12313.16 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 5576.06 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 7471.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 1263.97 կետ:

Share