Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/05/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 61.82 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.27%-ով և կազմել 70.19 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.28%-ով և կազմել 1287.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 14.95 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.85%-ով և կազմել 877.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 1798.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 6178.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 1878.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 12050.00 դոլար, անագի գինն աճել է 1.43%-ով և կազմել 19525.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.74%-ով և կազմել 2713.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.65%-ով և կազմել 27293.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 25965.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.65%-ով և կազմել 2884.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.96%-ով և կազմել 7963.76 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.58%-ով և կազմել 12092.74 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.60%-ով և կազմել 5395.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.63%-ով և կազմել 7260.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 1237.86 կետ:

Share