Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Ուժը կորցրած են ճանաչվել «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

ԿԲ խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ, ք. Երեւան, Ավան, Աճառյան փողոց 30/2 հասցեում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 314 լիցենզիան (տրված՝ 19.07.2016թ.)՝
գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային եւ պահատվության պայմանագրերից բխող իրավունքների եւ պարտականությունների կատարման հետ: «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ ֆիզիկական անձանց միջեւ կնքված վարկային եւ պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը եւ մինչեւ պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները եւ գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական եւ արտակարգ ծախսերը հատուցելուց եւ գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share