Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/05/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.69%-ով և կազմել 62.42 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.62%-ով և կազմել 72.19 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.03%-ով և կազմել 1296.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 14.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.28%-ով և կազմել 847.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.72%-ով և կազմել 1832.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 6032.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 1798.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.19%-ով և կազմել 11910.00 դոլար, անագի գինն աճել է 1.81%-ով և կազմել 19700.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.42%-ով և կազմել 2609.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 27117.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 25648.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 2850.96 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 7822.15 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 12099.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 5374.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 7296.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 1247.02 կետ:

Share