Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 17/05/19

Մայիսի 13-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 130,538,606 ԱՄՆ դոլար 479.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 98,117,845 ԱՄՆ դոլար 481.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 480.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 26,664,754 եվրո 537.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,123,926 եվրո 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,408,953,235 ՌԴ ռուբլի 7.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,743,038,506 ՌԴ ռուբլի 7.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Մայիսի 6-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58,4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 23,8 մլն ԱՄՆ դոլար:

Share