Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում

SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր` մայիսի 17-ին Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:

Համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում  առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվեց  հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին:

Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը  5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%,  իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%:

Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման  վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 

Share