Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 22/05/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 61.09 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 70.58 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.10%-ով և կազմել 1272.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 14.41 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.73%-ով և կազմել 798.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 1781.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 5957.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1804.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.59%-ով և կազմել 11970.00 դոլար, անագի գինն աճել է 0.21%-ով և կազմել 19390.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2568.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26566.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 25776.61 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 2856.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 7750.84 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 12168.74 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 5378.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 7334.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 1292.79 կետ:

Share