Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 05/06/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.43%-ով և կազմել 51.82 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 60.78 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.31%-ով և կազմել 1335.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 14.82 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.85%-ով և կազմել 806.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.01%-ով և կազմել 1794.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.56%-ով և կազմել 5859.50 դոլար, կապարի գինն աճել է 1.61%-ով և կազմել 1865.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 11800.00 դոլար, անագի գինն աճել է 0.90%-ով և կազմել 19105.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 2462.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.25%-ով և կազմել 26963.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 25539.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 2826.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 7575.48 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 11980.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 5292.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7220.22 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 1303.35 կետ:

Share