Բաժին. Ֆինանսական

Ժամանակ. ՊԵԿ-ի «պատասխանը» չուշացավ. Անանյանի եղբոր պաշտոնանկությանը հաջորդեց Ջանջուղազյանի աներորդու աշխատանքից ազատումը

«Օրերս գրել էինք, որ Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության պատճառով աշխատանքից ազատվել է Դավիթ Անանյանի հարազատ եղբայրը, որը զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Մեզ հայտնի դարձավ, որ այս պաշտոնանկության «պատասխանը» չի ուշացել, և դրանից անմիջապես հետո աշխատանքից ազատվել է ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետ Արթուր Մարտիրոսյանը, ով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աներձագն է՝ կնոջ եղբայրը», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share