Բաժին. Ֆինանսական

Դելոյթ Արմենիա. «Տրանսֆերային գնագոյացում. առաջիկա մարտահրավերները և նոր հնարավորությունները»

Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար Դելոյթ ընկերության Հայաստանյան գրասենյակը՝ Դելոյթ Արմենիան հունիսի 13-ին բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար կազմակերպել էր մասնագիտական հանդիպում-քննարկում «Տրանսֆերային գնագոյացում. առաջիկա մարտահրավերները և նոր հնարավորությունները» թեմայով՝ նվիրված հարկային օրենսգրքի մաս կազմող՝ Տրանսֆերային գնագոյացման առանձնահատկություններին․Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին տվյալ ոլորտի միջազգային փորձը և Հայաստանում տրանսֆերտային գնագոյացման հետագա զարգացումները։

Հանդիպումը վարում էին Դելոյթի Ռուսաստանի և Ուկրաինայի գրասենյակների տրանսֆերային գնագոյացման ծառայության ղեկավարները, Դելոյթի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները։

Ալեքսեյ Սոբչուկը, ով հանդիսացել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության տրանսֆերային գնագոյացման և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալը, իսկ ներկայումս հանդիսանում է Դելոյթ Ռուսաստանի տրանսֆերտային գնագոյացման ծառայության տնօրենը, ներկայացրեց ՏԶՀԿ-ի՝ տրանսֆերտային գնագոյացմանը վերաբերող ուղեցույցների գլխավոր պահանջները և դրանց չհամապատասխանելու դեպքում ընկերություններին սպասվող հիմնական ռիսկերը։

Ալեքսանդր Յամպոլսկին, ով հանդիսանում է Դելոյթ Ռուսաստանի տրանսֆերտային գնագոյացման ծառայության ղեկավարը ներկայացրեց տրանսֆերտային գնագոյացման առանձնահատկություններն ու լայն հնչեղություն ստացած դատական գործերը Ուկրաինայում ։

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ Տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի ղեկավար Նաիրուհի Ավետիսյանը, ով ներկայացրեց Հայաստանում իրականացվող՝ տրանսֆերտային գնագոյացմանը վերաբերող գործող և հետագա զարգացումները։

Հարկային օրենսգրքի՝ տրանսֆերային գնագոյացմանը վերաբերող դրույթը ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից։

Share