Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 17/06/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.37%-ով և կազմել 51.79 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 60.69 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 1344.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.20%-ով և կազմել 14.82 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.52%-ով և կազմել 790.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 1754.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 5790.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1871.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 11845.00 դոլար, անագի գինը նվազել է 2.32%-ով և կազմել 18950.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 2428.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27293.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 26112.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 2889.67 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 7845.02 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 12085.82 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 5390.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 7357.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 1340.90 կետ:

Share