Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/06/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.27%-ով և կազմել 54.00 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.37%-ով և կազմել 62.13 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 1347.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.94%-ով և կազմել 14.96 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.35%-ով և կազմել 801.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.48%-ով և կազմել 1763.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.49%-ով և կազմել 5876.00 դոլար, կապարի գինն աճել է 1.10%-ով և կազմել 1892.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 11775.00 դոլար, անագի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 18875.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.96%-ով և կազմել 2476.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27293.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.35%-ով և կազմել 26465.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 2917.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 7953.88 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.03%-ով և կազմել 12331.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.20%-ով և կազմել 5509.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 7443.04 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.37%-ով և կազմել 1359.23 կետ:

Share