Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հունիսի 21-ին, ժամը 16.00-ին, ՊԵԿ վարչական շենքի նիստերի դահլիճում (Խորենացի 7, 4-րդ հարկ) տեղի է ունենալու ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը:

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 102-Ն հրամանով հաստատված ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի, 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

Ինչպես նաև 17.1-ին կետի համաձայն, նախապես տեղեկացնելով Հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Կոմիտեն հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Share