Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/06/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.93%-ով և կազմել 58.98 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.23%-ով և կազմել 66.00 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 2.13%-ով և կազմել 1408.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.00%-ով և կազմել 15.17 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.19%-ով և կազմել 805.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.90%-ով և կազմել 1801.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.89%-ով և կազմել 6005.00 դոլար, կապարի գինն աճել է 0.63%-ով և կազմել 1909.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.90%-ով և կազմել 12290.00 դոլար, անագի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 19010.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.76%-ով և կազմել 2524.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27183.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 26548.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 2917.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.51%-ով և կազմել 7884.72 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 12228.44 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 5514.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7422.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 1380.87 կետ:

Share