Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/06/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը չի փոխվել և կրկին կազմել է 59.18 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 66.28 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.86%-ով և կազմել 1422.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.79%-ով և կազմել 15.35 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.40%-ով և կազմել 819.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 1804.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 5967.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 1927.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.01%-ով և կազմել 12690.00 դոլար, անագի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 18850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 2471.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 26455.00 դոլար, կոբալտի գինն աճել է 6.19%-ով և կազմել 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 26526.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 2924.92 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 7967.76 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 12271.03 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 5493.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 7402.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 1388.07 կետ:

Share