Բաժին. Ֆինանսական

Փարիզում տեղի է ունեցել Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 67-րդ լիակազմ նստաշրջանը

ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) ձևավորվել է 1947թ. ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից: Այն Միավորված Ազգերի Կազմակերպության հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: ՄԱԿ ԵՏՀ-ի հիմնական նպատակն է խթանել համաեվրոպական տնտեսական ինտեգրումը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վիճակագրական կոմիտեից, ՄԱԿ ԵՏՀ-ը ներառում է 56 անդամ-պետություններ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: Սակայն ՄԱԿ-ի բոլոր շահագրգիռ անդամ-պետությունները կարող են մասնակցել ՄԱԿ ԵՏՀ-ի աշխատանքներին: Ավելի քան 70 միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպություններ և այլ ՀԿ-ներ մասնակցում են ՄԱԿ ԵՏՀ-ի աշխատանքներին: Ավելի քան 60 երկրներ հավաքվում են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսին (ԵՎԿ)՝ խթանելու վիճակագրական աշխատանքները ՄԱԿ ԵՏՀ-ի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Կոնֆերանսը՝

  • Ապավինում է Բյուրոյի տեսլականին և խորհրդին, որը կառավարում է ողջ ԵՎԿ աշխատանքը

  • Հաստատում է փորձագետների ցանցի կողմից մշակված ուղեցույցներ, առաջարկություններ և ստանդարտներ

  • Գնահատում է լավ փորձառություններն ու վերանայում է վիճակագրության ի հայտ եկող խնդիրները

ԵՎԿ Բյուրոն տրամադրում է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի տեսլականն ու ուղղորդումը: Այն ԵՎԿ անդամներից ընտրված 8 առաջատար Գլխավոր վիճակագիրների խումբ է: Ներկայացված են նաև 6 հիմնական միջազգային կազմակերպություններ: Առաքելությունն է՝

  • Խթանել ինովացիան, օրինակ, ուսումնասիրելով բացերն ու ի հայտ եկող խնդիրները

  • Ստեղծել փարձագետների ցանցեր և ուղղորդել դրանց աշխատանքն ի հայտ եկող վիճակագրական խնդիրներում

  • Տրամադրել խորհրդատվություն ՄԱԿ ԵՏՀ-ի Քարտուղարությանը բոլոր վիճակագրական աշխատանքների վերաբերյալ

  • Ընտրել թեմաներ Կոնֆերանսի ամենամյա հանդիպումների և հետագա աշխատանքի համար:

Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 67-րդ լիակազմ նստաշրջանը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 26-28-ը Փարիզում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլխամասային գրասենյակում: Համաձայն Կոնֆերանսի աշխատանքները կառավարող կանոնների՝ 2019 թ. հունիսի 28-ին Կոնֆերանսն ընտրել է Բյուրոյի հետևյալ անդամներին՝ պաշտոնավարելու 2019-2021 թթ.՝

տ. Մարջո Բրուուն (Ֆինլանդիա)՝ նախագահ,

և Բյուրոյի հետևյալ փոխնախագահներին՝

պ. Ստեփան Մնացականյան (Հայաստան)

պ. Կոնրադ Պեսենդորֆեր (Ավստրիա)

պ. Անիլ Արորա (Կանադա)

պ. Հուլիո Սանտաելլա (Մեքսիկա)

տ. Լիզ Մակֆերսոն (Նոր Զելանդիա)

պ. Դոմինիկ Ռոզկրուտ (Լեհաստան)

 Արմստատի նախագահ պարոն Ստեփան Մնացականյանը վերընտրվել է երրորդ անգամ:

Share