Բաժին. Ֆինանսական

Քրիստինա Դորոսը նշանակվել է Կովկասում Visa-ի Տարածաշրջանային մենեջեր

Visa-ն այսօր հայտարարել է Քրիստինա Դորոսին Կովկասում Visa-ի Տարածաշրջանային մենեջեր նշանակելու մասին: Իր նոր պաշտոնում Քրիստինա Դորոսը կկենտրոնանա Կովկասի տարածաշրջանում էլեկտրոնային վճարումների բիզնեսի զարգացման վրա՝ ընդլայնելով Visa-ի ներկայությունն այս շուկաներում, ինչպես նաև բանկերի, առևտրականների և քարտապանների համար ընկերության ներկայացրած կարևորության բարձրացման վրա:

«Մենք ուրախ ենք հայտարարել Կովկասում Տարածաշրջանային մենեջերի պաշտոնում Քրիստինա Դորոսի նշանակման մասին: Ես վստահ եմ, որ կառավարչական և առաջնորդության փորձված հմտությունների, ինչպես նաև վճարումների ոլորտի և տարածաշրջանային բիզնեսի խորությամբ իմացության շնորհիվ Քրիստինան բիզնեսը կառաջնորդի դեպի նոր բարձունքներ, որն էլ կընդգծի այն կարևորությունը, որը մեզ համար ներկայացնում են Կովկասի տարածաշրջանի երկրները»,- ասել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ և ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան:

Քրիստինա Դորոսն ավելի քան 20 տարվա փորձ ունի մանրածախ բանկային ծառայությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, քարտային և մոբայլ վճարումների ոլորտում: Քրիստինան Visa-ին միացել է 2016-ից՝ ղեկավարելով տարածաշրջանային Հիմնական պրոդուկտների թիմը, 2019-ից եղել է CISSEE-ում Visa-ի փոխնախագահի պաշտոնակատարը, Լուծումների բաժնի ղեկավարը՝ համակարգելով Հիմնական պրոդուկտների (Debit, Credit և Premium) աշխատանքը, Loyalty հարթակի մշակումը, Digital Solutions-ն ու Push Payments-ը, որոնք բոլորն էլ հանդիսանում են էլեկտրոնային վճարումների աճի հիմքը: Քրիստինայի մասնագիտական հաջողությունների թվում են Premium benefits-ի կատարելագործումը, Ուկրաինայում և Բելառուսում Loyalty ծրագրի մեկնարկը, ՓՄՁ-ների համար Tap to Phone տեխնոլոգիայի մեկնարկում կատարած ներդրումը, և այլն:

«CISSEE տարածաշրջանում Visa Պրոդուկտների թիմի ղեկավարի պաշտոնում իմ ուշագրավ փորձից հետո ես ուրախ եմ ղեկավարելու Visa-ի գործունեությունը Կովկասի տարածաշրջանում: Սա հետաքրքիր ու դժվարին հնարավորություն է՝ մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի շատ նորարարություններ և առավելություններ ներկայացնելու, ինչպես նաև շուկայում մեր ներկայությունն ընդլայնելու տեսանկյունից՝ ձևավորելով վճարումների ապագան և խթանելով նորարարությունն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Քրիստինա Դորոսը:

———–

Visa Inc.-ը (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար է: Մեր առաքելությունն է միավորել աշխարհն ամենանորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ անհատներին, ձեռնարկություններին և տնտեսություններին բարգավաճման հնարավորություն ընձեռելով: Մեր գլոբալ պրոցեսինգային առաջատար ցանցը՝ VisaNet-ն, ապահովում է անվտանգ և հուսալի վճարումներ ամբողջ աշխարհում և կարող է վայրկյանում ավելի քան 65 000 գործարքի հաղորդագրություն մշակել: Նորարարությունների նկատմամբ ընկերության մշտական ուշադրությունը ցանկացած ապրանքի արագ աճի գրավականն է և բոլորին ու ամենուր հասանելի անկանխիկ ապագայի շարժիչ ուժը: Քանի որ աշխարհն անալոգայինից անցում է կատարում թվայինի, Visa-ն օգտագործում է մեր բրենդը, պրոդուկտները, մարդկանց, ցանցն ու մասշտաբները՝ վերափոխելու առևտրի ապագան: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ About Visa, visa.com/blog և @VisaNews

Share